Հայաստանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Թուրքիա


Հայաստանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Թուրքիա

  • 01-03-2024 11:23:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
 
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գրում է, որ այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումներին և երկկողմ հանդիպումներ։
 
Անթալիա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ Բեռլինից, որտեղ նախորդ երկու օրերին բանակցում էին Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play