Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ


Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ

  • 01-03-2024 11:36:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
 
Ռուսական դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։
 
Ինչպես նախօրեին կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, միջոցառման շրջանակում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
 
Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բանկային գործեր և զբոսաշրջություն: Բացի այդ, կողմերը կմշակեն տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույց։
 
Նախատեսվում է, որ ֆորումի շրջանակներում Լավրովը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի, Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևի, ինչպես նաև Էսվատինի թագավոր Մսվաթի III-ի հետ։
 
Հիշեցնենք՝ Անթալիա է մեկնել նաև ՀՀ ատաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play