ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ. Պենտագոնի ղեկավար


ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ. Պենտագոնի ղեկավար

  • 01-03-2024 11:59:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Լլոյդը շատ մտահոգիչ է անվանել այն գնահատականները, ըստ որոնց Ուկրաինայում ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:
 
Ուկրաինայի պարտությունը ներկայիս հակամարտությունում սպառնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական բախմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պայքարի մեջ կմտնի Ռուսաստանի հետ»,-ասել է Օսթինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:
 
Նախարարը նաև շատ մտահոգիչ է համարել այն գնահատականները, ըստ որոնց` ռուսական զորքերն Ուկրաինայում շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:
 
Վերջին շրջանում Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են մտքեր հնչում դաշինքի և ՌԴ-ի ուղիղ զինված հակամարտության մասին։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն սպառնալիք չի ներկայացնում, ոչ մեկին չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողությունները։ Բացի այդ, վերջին տարիներին ՌԴ-ն նշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը արևմտյան սահմանների մոտ։
 
Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»: Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է բաց լինել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասարության հիմունքներով, ընդ որում` Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղուց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play