Վլադիմիր Վարդանյան. «Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը»


Վլադիմիր Վարդանյան. «Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը»

  • 01-03-2024 12:13:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
 
«Սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար, հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է», - խոսելով Մյունխենում Փաշինյան-Ալիև, Բեռլինում Միրզոյան-Բայրամով բանակցություններից՝ ասաց իշխող խմբակցության պատգամավորը։
 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախորդ երկու օրերին բանակցում էին Բեռլինում, այդ բանակցություններին նախորդել էր Մյունխենում երկու երկրների և Գերմանիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
 
Բեռլինյան հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները, արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը