Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին


Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

  • 04-03-2024 11:59:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
 
Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։
 
Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:
 
Պաշտոնական Երևանն Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
 
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play