Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից


Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

  • 04-03-2024 13:36:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
 
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է որոշման մեջ:
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին:
 
Էդմոն Մարուքյանը փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Մարուքյանը իր որոշումը հիմնավորել էր արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իշխանությունների հետ տեսլականների տարբերություններով։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play