Մեդվեդև․ «Ուկրաինան Ռուսաստան է»


Մեդվեդև․ «Ուկրաինան Ռուսաստան է»

  • 04-03-2024 14:49:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ուկրաինան Ռուսաստան է», - այսօր Սոչիում հնչեցրած ելույթի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
 
«Ուկրաինան Ռուսաստան է և [նախկին նախագահ] Կուչմայի՝ հակառակը վկայող տեսությունը պետք է ընդմիշտ վերանա», - հայտարարել է Մեդվեդևը՝վկայակոչելով Ուկրաինայի երկրորդ նախագահի 2003 թվականին գրված «Ուկրաինան Ռուսաստան չէ» գիրքը։
 
«Մեր բոլոր հակառակորդները պետք է հստակորեն և մեկընդմիշտ հասկանան, որ Դնեպրի զույգ ափերին գտնվող տարածքները ռուսաստանյան պատմական սահմանների անբաժան մասն են։ Դրանք բռնի ուժով փոխելու, դրանք անջատելու փորձերը դատապարտված են», - հայտարարել է Մեդվեդևը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play