Ծաղկաձորում անցկացվել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդիրներին նվիրված դասընթաց


Ծաղկաձորում անցկացվել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդիրներին նվիրված դասընթաց

  • 06-03-2024 14:48:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը:
 
Մասնակցում էին ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Դասընթացի նպատակն էր ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում կատարելագործել ծառայողների գիտելիքներն ու հմտությունները։
 
Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն ու ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։
 
Էդգար Պետրոսյանն անդրադարձել է կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նա անդրադարձել է նաև օրենսդրական և ներգերատեսչական իրավական ակտերի փոփոխություններին։ Խոսելով թեմայի կարևորության մասին՝ Էդգար Պետրոսյանն ընդգծել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը լավ հնարավորություն է ամրապնդելու շահագրգիռ կողմերի կարողությունները։
 
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի շրջանակում իրավապահ մարմինների, ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկումներին և համատեղ իրականացված աշխատանքներին։ Նա ընդգծել է պարբերաբար անցկացվող վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով նախորդ դասընթացների արդյունավետության մասին:
 
Դասընթացի ընթացքում բանախոսները՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Մեժլումյանը ներկայացրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության հիմնական պատճառները, հետևանքներն ու ձևավորված կարծրատիպային ընկալումները:
 
Ներկայացրել են նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ համապարփակ պայքարի օրենսդրական գործիքներն ու տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկությունները: Խոսվել է նաև արձանագրված առաջընթացի մասին: Ընդգծվել է, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ստեղծել հստակ արձագանքման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան օժանդակելու նմանատիպ իրավիճակում հայտնված կանանց։
 
Վերապատրաստման դասընթացի ընթացքում խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում։
 
Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից կազմակերպվող նմանօրինակ դասընթացները շարունակական են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play