Դպրոցների կառուցման ժամկետները պետք է երկաթյա լինեն, թե չէ գնացինք, տեսանք այն, ինչ տեսանք․ վարչապետ


Դպրոցների կառուցման ժամկետները պետք է երկաթյա լինեն, թե չէ գնացինք, տեսանք այն, ինչ տեսանք․ վարչապետ

  • 07-03-2024 12:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է մի շարք միջոցներ հատկացնել կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։
 
Նախարարը պարզաբանեց՝ այդ վերաբաշխումը վերաբերում է հետևյալին․ «Երկու մանկապարտեզին, վեց մոդուլային դպրոցին, մեկ ավագ դպրոցի մասնաշենքին, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցմանը և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին։ Ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննական ծառայությունների համար»։
 
ՀՀ վարչապետն էլ, անդրադառնալով դպրոցաշինության ոլորտի ժամկետներին, նկատեց․ «Տարեսկզբին տեղի ունեցածի նախապատմությունը որ լավ պատկերացնեք, ասեմ՝ ես սկզբից հարց էի դրել, թե երբ են ավարտվելու այդ օբյեկտների աշխատանքները։ Այն բոլոր դեպքերում, երբ պայմանագրով սահմանված ժամկետների կասկածներ կային, ասացի՝ ժամկետներ ասեք, բայց այն պետք է պահպանվի։ Գնացինք, տեսանք այն, ինչ տեսանք»։
 
Ըստ վարչապետի՝ հիմա երկու դիլեմա կա. «Մի դեպքում ասենք՝ հա, լավ, կառուցեք՝ երբ կկառուցեք։ Էդ նշանակում է շինարարություններն անվերջ կշարունակվեն։ Երկրորդն էլ՝ հստակ ժամկետներ դնենք, բայց իքս պահի ժամկետները պետք է երկաթյա լինեն, հակառակ դեպքում կարող են շինարարությունները տասնյակ տարիներով կամ մի քանի տարով շարունակվեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play