Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

  • 14-03-2024 13:29:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Անկարայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը:
 
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է ուկրաինական ճգնաժամը, ներառյալ՝ դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները։
 
«Կողմերը համադրել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով հայ-ադրբեջանական կապերի կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան աջակցելը առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Անդրադարձ է եղել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play