Առուշ Առուշանյանը մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցության հայտ ներկայացնելու լուրերը


Առուշ Առուշանյանը մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցության հայտ ներկայացնելու լուրերը

  • 14-03-2024 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեկնաբանել է լուրերը, թե պատրաստվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության հայտ ներկայացնել:
 
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա:
 
Հիշեցնենք՝ Առուշանյանը մամուլի ուշադրության ակտիվ կենտրոնում է երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ ոչ սթափ վիճակում Երևանում վարել է «000 OO 00» համարանիշով մեքենան և մեկ տարով զրկվել վարելու իրավունքից:
 
Մեքենայի վրա տեղադրված համարանիշը օրեր առաջ է Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, գնել աճուրդով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play