Պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման. Փաշինյան


Պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման. Փաշինյան

  • 19-03-2024 10:57:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման», - հայտարարել է նա։
 
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
 
«Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը», - նշել է վարչապետը։
 
Նիկոլ Փաշինյանը բնակիչներին ցույց է տվել Հայաստանի այն նույն ուրվագիծը, որը ցույց էր տվել ասուլիսի ընթացքում։
 
Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play