«ԿՈՐԻԶ»-ից մինչև լավ աշխատանք


«ԿՈՐԻԶ»-ից մինչև լավ աշխատանք

  • 20-03-2024 11:52:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսուհետ «Կորիզ» համադպրոցական մրցույթի ավագ դասարանների լավագույն մասնակիցները՝ կրթությունը շարունակելով ԵՊՀ համալսարանում, կստանան 4 տարվա ուսման վարձն ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակ  «Կորիզ»-ի ռազմավարական գործընկեր «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերության կողմից, իսկ համալսարանն ավարտելուց հետո մասնակիցները կունենան աշխատանքի լավ առաջարկ։
 
Ս․թ մարտի 19-ին «Կորիզ» կրթական ծրագիրը, «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերությունը և «Երևանի պետական համալսարան»-ը  միասին կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում «Կորիզ» համադպրոցական մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 11-րդ դասարանի երկու աշակերտ այսուհետ կստանան ուսման ամբողջ վարձի փոխհատուցում՝ ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» ընդունվելու դեպքում։ Առաջնահերթությունը կտրվի սահմանամերձ բնակավայրերում բնակվող և ֆինանսական աջակցության կարիք ունեցող մասնակիցներին։ 
 
«Կորիզ» կրթական ծրագրի, «Նաիրի Ինշուրանս»-ի և «Երևանի պետական համալսարան»-ի համագործակցությունը ապահովագրելու է մեր սերնդի լավագույն «կորիզ»-ների բարեկեցիկ ապագան։ Մեր աշակերտներին միայն մնում է մասնակցել «Կորիզ» համադպրոցական մրցույթին, լավ սովորել, ընդունվել Երևանի պետական համալսարան, իսկ մենք կհոգանք իրենց բարեկեցիկ ապագան»,-նշել է «Կորիզ» կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։
 
«Կորիզ» համադպրոցական մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները՝ գրանցվելով մինչև ս․թ ապրիլի 6-ը  www.koreez.am կայքում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play