Հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան


Հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

  • 25-03-2024 12:14:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
 
Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:
 
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել շաբաթներ առաջ, Հունաստան այցելությանս ժամանակ, ջերմ հյուրընկալության, փոխըմբռնման, ինչպես նաև Հայաստանի համար նշանակալի հարցերում Հունաստանի աներկբա աջակցության համար:
 
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Հունաստանի օժանդակությունը նաև ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հայկական կողմի նկրտումներին:   
  
Լիահույս եմ, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցության բոլոր մակարդակների առաջմղման, ինչպես նաև բազմակողմ, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը:
 
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ, որը կարող ենք իրականացնել այս տարի եռակողմ ձևաչափով՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play