ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ՎՈԿԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ՎՈԿԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

  • 18-11-2008 19:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 14-ը կանցկացվի հռչակավոր օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անվան «Հայաստանի սոխակ» խորագրով վոկալիստների առաջին հանրապետական մրցույթը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, մրցույթին կմասնակցեն երաժշտական քոլեջների սովորողները, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաեւ 18-32 տարեկան պրոֆեսիոնալ կատարողները: Մրցութային պարտադիր ծրագրում ընդգրկված են 17-18 դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններից արիաներ, Կոմիտասի ստեղծագործությունները, հայ կոմպոզիտորների օպերային արիաներ եւ ռոմանսներ: Մրցույթի գալա-համերգն ու հաղթողների պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 14-ին` երգչուհու ծննդյան օրը, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցութի կազմկոմիտեն հաղթողների համար սահմանել է դրամական մրցանակներ. առաջին տեղի համար` 300 հազար, 2-րդ տեղի համար` 250 հազար, 3-րդ տեղի համար` 200 հազար դրամ: Բացի այդ, նախատեսվում են նաեւ խրախուսիչ մրցանակներ ամենաերիտասարդ մասնակցի, Գասպարյանի երգացանկի լավագույն կատարման, ինչպես նաեւ լավագույն կոնցերտմայստերի համար: Օպերային մեծ երգչուհի Գոհար Գասպարյանը մահացել է 2007թ. մայիսին` 83 տարեկան հասակում: 1949 թվականից նա երգել է 23 օպերաների գլխավոր արիաները: Երգչուհու երգացանկում ընդգրկվել է ռուս, գերմանացի, ֆրանսիացի եւ իտալացի կոմպոզիտորների մոտ 500 ստեղծագործություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play