Արևմուտքը փորձում է խաթարել ՌԴ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կատարումը. Լավրով


Արևմուտքը փորձում է խաթարել ՌԴ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կատարումը. Լավրով

  • 12-04-2024 16:00:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ-ը և իր արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Այդ մասին Մինսկում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
 
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին:
 
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, սակայն, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը:
 
Լավրովը համոզմունք է հայտնել, որ ռազմավարական առումով Արևմուտքի քաղաքականությունը դատապարտված է ձախողման։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը