«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են


«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվում են

  • 18-04-2024 11:45:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատումից հետո էլ։
 
Երեկ ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտայի երթևեկությունը խորհրդարանի շենքի մոտ՝ վանկարկելով «Ո՛չ ռուսական օրենքին», «Ո՛չ ռուսական երազանքին» և «Եվրոպան քաղաքակրթության ճանապարհ է» կարգախոսները։ AFP-ի տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 20 հազար ցուցարար։ Նրանք իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով մեկ ժամվա ընթացքում հետ կանչել վիճահարույց օրինագիծը։ Ժամանակը լրանալուց հետո ցուցարարները գնացել են Վրաստանի կառավարության շենք և հանդիպում պահանջել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կառավարության շենքի մուտքը պաշտպանել են հարյուրավոր ոստիկաններ՝ հայտնում է DW-ի թղթակիցը։
 
Սկզբում ոստիկանությունը չի միջամտել ցուցարարներին, սակայն ավելի ուշ վրացական լրատվամիջոցները սկսել են հաղորդել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև բախումների և ձերբակալությունների մասին։ Երկրի ՆԳՆ-ն հայտնել է երկու անձի բերման ենթարկելու մասին և նշել, որ ոստիկանության աշխատակիցները «մոբիլիզացվել են վարչակազմի շենքի տարածքում՝ կարգուկանոնն ապահովելու համար»։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play