Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը․ Ermenihaber.am


Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը․ Ermenihaber.am

  • 18-04-2024 11:58:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Իրականում» ծրագրի շրջանակներում հաղորդավար Քուրշադ Օղուզն անդրադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կուլիսային խոսակցություններին:
 
Նա ասել է, որ առաջիկայում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լքել կուսակցության ղեկավարի պաշտոնը:
 
Օղուզը նշել է, որ իշխող կուսակցության ներսում մեծ անհանգստություն է տիրում, ինչպես նաև խոսվում է մոտ ժամանակներս կառավարության կազմում սպասվող մեծ փոփոխությունների մասին:
 
Հաղորդավարը, անդրադառնալով տարածվող մեկ այլ կուլիսային խոսակցության, հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե Էրդողանն ինչ է պատրաստվում անել:
 
«Այս պահին կուսակցության ներսում բոլորը լարված են, նախագահ Էրդողանն իր անելիքների վերաբերյալ ոչ մեկի հետ չի խոսում: Զրուցում է միայն ընտանիքի մի քանի անդամի հետ:
 
Օրինակ Ռամազանի (սուրբ ամիս իսլամում) ժամանակ Էրդողանը սկսել էր օրուջը (ընթրիքին նախորդող աղոթք), ապա կիսատ թողել ու կրկին վերադարձել իր սենյակ»,- պատմել է հաղոդրավարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play