ՌԴ–ն ակնկալում է ՀՀ–ի արձագանքը. Զախարովան ռուսական զորքերի դուրսբերման լուրերի մասին


ՌԴ–ն ակնկալում է ՀՀ–ի արձագանքը. Զախարովան ռուսական զորքերի դուրսբերման լուրերի մասին

  • 18-04-2024 13:47:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանը չի զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Բրյուսելում Հայաստանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով։
 
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, որ Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանին է», - ասել Է Զախարովան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play