Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. ՌԴ ԱԳՆ


Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. ՌԴ ԱԳՆ

  • 25-04-2024 14:05:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Այս ցավալի տարեթիվը, Զախարովայի խոսքով, պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական մեծ նշանակություն ունի դաշնակից Հայաստանի համար:
 
Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ ու դժբախտություն, ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս սգավոր օրը պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական հսկայական նշանակություն ունի դաշնակից Հայաստանի, հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Մենք միշտ այդ ողբերգությունը ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն», - ասել է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջիններից էր, որ հայտարարեց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Ռուսաստանի շատ քաղաքներում նախօրեին հիշատակի միջոցառումներ են անցկացվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play