Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին


Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

  • 25-04-2024 14:34:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Տավուշում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր քաղաքական գործիչները, երրորդ երկրի դրդմամբ, զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով։ «Պատերազմի ժամանակ էդ բոլորը ինչո՞վ էին զբաղված՝ ոչ մի բանով, դատարկախոսությամբ, սպեկուլյացիաներ են անում, երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով, որպեսզի հարցը լուծող համարվի և գան խաղաղապահները։ Մեզ խաղաղապահ պետք չէ, մեզ պետք է, որ մեր սահմանը վերահաստատենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։
 
Նրա խոսքով՝ սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։ «Ադրբեջանն ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանն է, ու դրանից լավ բան գոյություն չունի, երբ երկկողմ ընդունում են սահմանները։ Որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որնք 5-րդ շարասյուն են հանդիսանում, մարդկանց հույզերի վրա շահարկելով՝ փորձում են հրահրել։ Երբ որ ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը գա՝ կլսենք, հիմա էլ է արվում, վարչապետն ամեն անգամ գնում, ժողովրդի հետ հանդիպում է»,- ասաց ԱԺ նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը