Ալիևը Բեռլինում է


Ալիևը Բեռլինում է

  • 26-04-2024 10:20:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ժամանել է Գերմանիա։
 
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կմասնակցի Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։
 
Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով է Բեռլինում։
 
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հաղորդել էր, որ ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play