ԱՄՆ-ը սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը


ԱՄՆ-ը սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը

  • 26-04-2024 11:36:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Վաշինգտոնն արդեն սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը, որն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հաստատվելուց հետո ստորագրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
 
Պենտագոնի խոսնակը տեղեկացրել է, որ զինատեսակների մի մասը Ուկրաինա կհասնի մի քանի օրվա ընթացքում, «եթե ոչ ավելի շուտ»:
 
Պատրիկ Ռայդերը նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Ուկրաինա լրացուցիչ խորհրդականներ ուղարկելու հարցը, սակայն, պաշտոնյայի խոսքով՝ ուղարկվելու դեպքում նրանք չեն մասնակցելու ռազմական գործողություններին, առաջնագծի մոտ նույնպես չեն տեղակայվելու:
 
«Խորհրդականներն աշխատելու են դեսպանատանը: Իսկ այն փոքրաթիվ անձնակազմը, որն արդեն Ուկրաինայում է, աջակցություն է տրամադրում, օրինակ՝ նյութատեխնիկական ապահովման, զենքի վերահսկման հարցերում»,- հավելել է Ռայդերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play