Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով


Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով

  • 26-04-2024 15:19:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:
 
Պարզվել է, որ  2024թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.043.265.000 ՀՀ դրամը կամ 80.7%-ը: 
 
Մասնավորապես՝
 
Պետությանը պատճառված վնասը կազմել է 5.367.598.000 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4.908.355.000 ՀՀ դրամը կամ 91.4%-ը: 
 
Համայնքին պատճառված 9.840.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 2.630.000 ՀՀ դրամը կամ 26.7%-ը: 
 
Իրավաբանական անձանց պատճառված 216.987.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 50.873.000 ՀՀ դրամը կամ 23.4%-ը: 
 
Ֆիզիկական անձանց պատճառված 651.593.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 81.407.000 ՀՀ դրամը կամ 12.4%-ը: 
 
Բացի այդ, 2024թ․ մարտի 31-ի դրությամբ, անավարտ քրեական վարույթներով 2024թ. ընթացքում վերականգնվել է 7.361.033.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 7.246.241.000 ՀՀ դրամ, համայնքին՝ 3.050.000 ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց՝ 9.010.000 ՀՀ դրամ և ֆիզիկական անձանց՝ 77.827.000 ՀՀ դրամը:  
 
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 12.154.596.000  ՀՀ դրամը:
 
Նշված 12.154.596.000 ՀՀ դրամից 8.498.766.000 ՀՀ դրամը վերականգնվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով, զգալի վերականգնում են ապահովել նաև մյուս ստորաբաժանումները, հատկապես՝ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը: 
 
Պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմնական արդյունքներն ապահովվել են ալկոհոլի, սննդամթերքի արտադրության, կառուցապատման և այլ ոլորտներում տարբեր մեխանիզմներով հարկերից խուսափելու դեպքերի բացահայտմամբ, դրանց կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում։   
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play