Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին


Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

  • 29-04-2024 14:30:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
 
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին նախորդ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել այն կարևորությունը, որ երկու կողմերը հասնեն կայուն և արժանապատիվ խաղաղության:
 
Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների թափը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։
 
Բլինքենը նաև կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play