Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը

  • 03-05-2024 11:50:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն ընդգծում է` հանդիպման մասին լուրը ֆեյք է։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։
 
«Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- Sputnik Արմենիային ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
 
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Զրուցակիցներին վերագրվում են տարբեր հայտարարություններ ու կոչեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play