Կոլումբիան խզեց դիվանագիտական կապերն Իսրայելի հետ


Կոլումբիան խզեց դիվանագիտական կապերն Իսրայելի հետ

  • 04-05-2024 12:27:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:
 
Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել Կոլումբիայի ԱԳՆ-ի X (նախկին Twitter) էջում:
 
«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
Կոլումբիայի արտաքին գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։
 
Մայիսի 1-ին, ելույթ ունենալով Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ասել է, որ մայիսի 2-ին երկիրը կխզի հարաբերությունները Իսրայելի հետ, որի իշխանությունները, ըստ նրա, ցեղասպանության քաղաքականություն են վարում Գազայի գոտում։
 
Կոլումբիայի իշխանությունները բազմիցս են խստորեն քննադատել Իսրայելին՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play