Զախարովայի սիրտը ցավում է ՀՀ-ի ցուցարարների համար. նա կրկին Արևմուտքին է մեղադրում


Զախարովայի սիրտը ցավում է ՀՀ-ի ցուցարարների համար. նա կրկին Արևմուտքին է մեղադրում

  • 15-05-2024 14:45:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են վրացական իշխանությունների վրա ցուցարարների նկատմամբ վերաբերմունքի համար, իսկ Հայաստանի համատեքստում՝ Արևմուտքըի մահացու լռություն է պահպանում:
 
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաները։
 
«Մենք միշտ ասում ենք, որ կոնկրետ երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին խնդիրն է։ Այս պարագայում Արևմուտքի արձագանքը ապշեցուցիչ կայուն է։ Սա ևս մեկ երկակի ստանդարտ է, այս օրինակը դա հիանալի ցույց է տալիս»,- ասել է նա:
 
Զախաովան հայտարարել է, թե Հայաստանում անհնազանդության ակցիաների ժամանակ (որորնք, ըստ Զախարովայի, զանգվածային ցույցեր են), ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում:
 
«Կարծես թե Արևմուտքին անջատել են այս օրակարգից, միացրել են միայն մեկ գիծ, իսկ մնացած ամեն ինչ կարծես տեղի չի ունենում»,- ասել է նա: Զախարովան նաև մատնանշել է ԵՄ-ում և ԱՄՆ-ում ԶԼՄ-ների կողմից Վրաստանում ցույցերի տարածումը, որոնց ռեպորտաժներում ցուցարարները ներկայացվում են որպես հերոսներ:
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ արևմտյան պաշտոնական օղակը կարծես թե «սքողում» է Հայաստանում «բազմահազարանոց» բողոքի ակցիաները՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ չի կատարվում, կամ իրադարձությունները ներկայացնում է որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող և դրսից կազմակերպված:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը