Հայաստանն ու Ադրբեջանը 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունը


Հայաստանն ու Ադրբեջանը 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունը

  • 16-05-2024 10:28:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մայիսի 15-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, արձանագրություն ստորագրել, հայտնում է ԱԳՆ-ն։
 
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը հանձնաժողովները, նախորդ՝ ապրիլի 19-ի հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
 
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը