ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը «ողբերգություն չէ»


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը «ողբերգություն չէ»

  • 16-05-2024 15:02:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ։ Այս մասին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum»-ի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ին հայտնել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը