Ամեն ինչ կարգին է, եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել


Ամեն ինչ կարգին է, եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

  • 25-05-2024 11:42:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ուղղաթիռից՝ պարզաբանելով՝ ինչն է եղել արտակարգ վայրէջքի պատճառը։
 
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
 
Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս», - գրել է նա։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Փաշինյանը, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորվում էր Տաշիր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը