Վարչապետն այցելել է Սարդարապատ


Վարչապետն այցելել է Սարդարապատ

  • 28-05-2024 15:41:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Սարդարապատում է։ Այսօր Առաջին հանրապետության օրն է։
 
Պաշտոնավարման նախորդ տարիներին վարչապետը սովորաբար առավոտյան էր այցելում հուշահամալիր։
 
Ավելի վաղ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն էին Սարդարապատի հուշահամալիրում: Նրանք այնտեղ էին գնացել երեկ և գիշերել տեղում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը