ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ստոլտենբերգի իրավահաջորդին կորոշեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ստոլտենբերգի իրավահաջորդին կորոշեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

  • 30-05-2024 13:25:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Միացյալ նահանգներն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի իրավահաջորդի թեկնածության շուրջ կոնսենսուսի հնարավոր կլինի հասնել մինչև դաշինքի գագաթնաժողովը, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում՝ հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:
 
Նրա խոսքով՝ դաշնակիցները «շարունակում են քննարկումները» պաշտոնի թեկնածուների՝ Նիդերլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածության հարցով:
 
«Ինչպես գիտեք, Ռյուտեն մեծ աջակցություն է վայելում, բայց ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ հաստատել նրա թեկնածությունը, ուստի մենք ակնկալում ենք քննարկումներ այս հարցով»,- հավելել է Սմիթը:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ընտրություններ չկան, դաշինքը ղեկավար նշանակվում է բոլոր անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը