«Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա»


«Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա»

  • 30-05-2024 14:32:54   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվիր, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը»:
 
«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են....Միգուցե դիտմա՞մբ են արել (չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:
 
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ.
 
Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ  կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը: 
 
Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է:»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն