Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը


Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը

  • 30-05-2024 15:15:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հինգշաբթի Իրանում սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածու առաջադրվել հունիսի 28-ին նշանակված նախագահի ընտրությանը մասնակցելու համար, հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
 
Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-10-ը Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի յուրաքանչյուր գրանցված թեկնածուի համապատասխանությունը անհրաժեշտ պահանջներին:
 
Քվեարկելու համար կարող են գրանցվել 40-75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։
 
Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին: Դրան կհետևի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 26-ը:
 
Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։
 
Ներկայումս Իրանի նախագահի պարտականությունները կատարում է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը