Ո՞վ Գառնիկին ասեց ստայանչիկ. Գալստանյանը վրդովվել էր ոստիկանի հարցից (տեսանյութ)


Ո՞վ Գառնիկին ասեց ստայանչիկ. Գալստանյանը վրդովվել էր ոստիկանի հարցից (տեսանյութ)

  • 30-05-2024 15:59:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.«Ո՞վ ա ասել Գառնիկնին ստայանչիկ»:
 
Ոստիկաններին ու հավաքված քաղաքացիներին հարց է ուղղել Վազգեն Գալստանյանը՝ նկատի ունենալով պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
 
Ոստիկաններից մեկը արձագանքել է՝ նշելով. «Պարեկային մեքենային ասում ա՝ հոպ-հոպ, լավ է, ես էլ հարցրել եմ՝ դուք պատգամավոր եք, կարո՞ղ ա ստայանչիկ եք, չեմ ասել ստայանչիկ, ասել եմ կարո՞ղ ա»:
 
Բանն այն է, որ Գալստանյանի գլխավորած ակցիայի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել, մասնակիցները քաշքշել են ոստիկանության ծառայողներին, վիրավորել ու հրահրել նրանց:
 
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փորձել է ուղղորդել անցնող մեքենաները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը