Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան


Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան

  • 15-06-2024 11:54:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Բագրատ սրբազանի խոսքով` հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վրա է։
 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, ու դրանից հետո այն կլինի ավելի մասշտաբային։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս հայտարարությունն արեց «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։
 
Նշենք, որ քննարկմանը մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնելու հարցը։
 
«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և իր մնացած մի քանի հոգու վրա է։ Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։ Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,– ասաց սրբազանը։
 
Նա շեշտեց, որ իր տեսակը հարմարվող չէ, ու շարժումն անպայման հասնելու է իր նպատակակետին, իր ծրագրի ամփոփմանը։
 
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը