Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին


Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

  • 15-06-2024 12:49:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները սկզբունքորեն հավանություն են տվել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցության շրջանակին: Այդ մասին հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։
 
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունը պաշտոնապես կսկսվի հունիսի 25-ին:
 
«Դեսպանները սկզբունքորեն համաձայնեցրել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցության շրջանակները։ ԵՄ Խորհրդում Բելգիայի ներկայացուցչությունը միջկառավարական առաջին համաժողովները կհրավիրի հունիսի 25-ին»,- նշված է Բելգիայի ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը