«Մեր ուժը մեր միասնության մեջ է»․ Թուրքիայի դեսպանը շնորհավորել է «Շուշիի հռաչակագրի» ստորագրման երրորդ տարին


«Մեր ուժը մեր միասնության մեջ է»․ Թուրքիայի դեսպանը շնորհավորել է «Շուշիի հռաչակագրի» ստորագրման երրորդ տարին

  • 15-06-2024 13:29:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մեր ուժը մեր միասնության մեջ է», - այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ շնորհավորելով «Շուշիի հռաչակագրի» ստորագրման երրորդ տարին։
 
Բաքվի և Անկարայի առաջնահերթ խնդիրն է զարգացնել և ամրապնդել հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ դրանք դարձնելով անսասան և հավերժ, գրել է դեսպանը։
 
Բաղջին շեշտել է՝ հռչակագիրը «մեկ պետություն, երկու ժողովուրդ» հասկացությունը հասցրեց դաշնակցային մակարդակի։
 
2021-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը