Ուկրաինայի և Վրաստանի միջև վերականգնվում է լաստանավային հաղորդակցությունը


Ուկրաինայի և Վրաստանի միջև վերականգնվում է լաստանավային հաղորդակցությունը

  • 20-06-2024 13:00:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի և Վրաստանի միջև վերականգնվում է լաստանավային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հետևանքով։
 
Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավանգստից դեպի վրացական Բաթումի առաջին երթուղին նախատեսվում է իրականացնել հուլիսի 9-ին։
 
Հուլիսի ընթացքում նախատեսվում է Kaunas լաստանավով երկկողմանի երթուղով 4 փոխադրումներ կատարել։ Լաստանավը կարող է տեղափոխել 250 ուղևոր, երկաթուղային 49 վագոն և 50 բեռնատար մեքենա։
 
Ուկրաինական Ukrferry ընկերությունը միաժամանակ հայտարարել է, որ երթուղիների օրերն ու ժամկետները հնարավոր է փոփոխություններ կրեն իրենցից անկախ հանգամանքների պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը