ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂՅՈՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»

  • 04-11-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնության 26-րդ փուլի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Գանձասար» - «Փյունիկ»` 3:0, «Միկա» - «Արարատ»` 3:1, «Կիլիկիա» - «Բանանց»` 0:1, «Շիրակ» - «Ուլիս»` 0:0: Մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում է «Փյունիկը», որին հետեւում են «Արարատը»` 53, «Գանձասարը»` 46, «Միկան»` 45, «Բանանցը»` 37, «Ուլիսը»` 25, «Շիրակը»` 16, «Կիլիկիան»` 11 միավորով: Առաջնության ավարտին մնացել է 2 փուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play