Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա


Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

  • 25-06-2024 14:28:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե իրեն ստորագրության համար ներկայացվի Պենտագոնի հատկացումների մասին օրինագիծը, որը պատրաստվել է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից նոր ֆինանսական տարվա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։ 
 
Նշվում է, որ օրինագիծը չի ստանա դեմոկրատների աջակցությունը, քանի որ այնտեղ կան մի շարք պահպանողական դրույթներ, որոնք թիրախավորում են հղիության վաղաժամ ընդհատման, կլիմայի փոփոխության, բազմազանության և ներառականության հետ կապված քաղաքականությունը։
 
Բայդենի թիմը նաև քննադատել է հանրապետականներին նախագծում Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար 300 միլիոն դոլարի բյուջեի հայտը չներառելու համար։ Այս նախաձեռնությունը նախատեսում է վերապատրաստել և հանդերձել ուկրաինացի զինվորներին։ 
 
Հանրապետականները նշում են, որ այդ ֆինանսավորման կարիքն այլևս չկա, քանի որ Կոնգրեսն այս գարնանը հաստատել է Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը