Թուրքիան հորդորում է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթաց սկսել․ ԱԳՆ
25-06-2024 15:46:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից, միջուկային բախման վտանգ կա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ուկրաինական հակամարտության կողմերին բանակցային գործընթաց սկսելու կոչ է անում:
«Այս հակամարտության հետևանքով ավելի քան 500 հազար մարդ է զոհվել։ Թուրքիան կողմերին բանակցային գործընթաց սկսելու կոչ է անում, քանի որ հակամարտությունն Ուկրաինայի սահմաններից դուրս գալու վտանգ ունի, միջուկային բախման վտանգ կա», - հայտարարել է Ֆիդանը Անկարայում չեխ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության կարգավորման նոր տարբերակ առաջարկեց։ Ուկրաինան մերժեց նախաձեռնությունը, Վլադիմիր Զելենսկին այն վերջնագիր անվանեց։
Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ անցկացնել Ղազախստանում: