Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին


Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին

  • 01-08-2024 14:18:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ 
 
Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։ 
 
Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ  Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։ 
 
Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն