ԱՄՆ-ը պետք է դադարի աջակցել Իսրայելին․ Քանանի


ԱՄՆ-ը պետք է դադարի աջակցել Իսրայելին․ Քանանի

  • 05-08-2024 15:31:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, նշել է, որ Իսրայելի գործողություները միջազգային իրավունքի խախտում են։
 
Նրա խոսքով՝ Թեհրանն իրավունք ունի՝ պատժելու Իսրայելին և պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Քանանին հավելել է, որ իրանական կողմն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ իրավական և քաղաքական միջոցառումներ։
 
Իրանի ԱԳՆ խոսնակը տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 7-ին տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը՝ Ջեդդայում։
 
Քանանին նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը ձգտում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և իր գործողությունները համաձայնեցնում է ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել Թել Ավիվին։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը