Wildberries-ը սկսում է փոքր և միջին ձեռներեցության զարգացման նախագիծ Հայաստանում


Wildberries-ը սկսում է փոքր և միջին ձեռներեցության զարգացման նախագիծ Հայաստանում

  • 28-08-2024 14:49:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Wildberries ընկերությունը սկսում է «PROուղեկցում» սոցիալական նոր նախագիծը, որի նպատակն է աջակցել և զարգացնել փոքր և միջին բիզնեսը Հայաստանում։
 
Wildberries-ը կաջակցի ձեռներեցներին բիզնեսի զարգացման ողջ ուղու ընթացքում՝ միասին անցնելով գրանցումից և պրոֆայլի ստեղծումից մինչև իրական վաճառքների փուլը:
 
«PROուղեկցումը՝ լիարժեք աջակցություն է կայուն վաճառքների ճանապարհին: Մասնակցելով նախագծին` դուք կստանաք անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչը կօգնի զարգացնել և մեծացնել ձեր բիզնեսը», - ասել է PRO Wildberries Ձեռներեցների զարգացման կենտրոնի ղեկավար Պավել Ինչինը:
 
Ծրագրին մասնակցող ձեռներեցները կստանան անվճար փորձագիտական աջակցություն։ Wildberries-ի մասնագիտական թիմը կուղղորդի մասնակիցներին օնլայն և օֆլայն՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գիտելիքներ: Փորձագետները կկիսվեն շուկայում աշխատելու նրբություններով, կպատմեն, թե ինչպես ճիշտ դասավորել ապրանքները, ինչպես օպտիմալացնել լոգիստիկան և, ամենակարևորը, ինչպես հասնել հաջող վաճառքների:
 
«Մասնակցելով մեր նախագծին, դուք դառնում եք մեր համայնքի մի մասը, որտեղ ամեն ինչ ուղղված է ձեր բիզնեսի ամրապնդմանը և զարգացմանը: Մենք օգնում ենք ձեզ վերածել գիտելիքները հաջողության և վստահ վաճառքների», - ավելացրել է «PROուղեկցում» նախագծի ղեկավարներից Եվգենյա Սավենկովա-Պետրիչենկոն:
 
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել և լրացնել ձևաթուղթը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն