Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵՄ հայտարարություններից՝ դրանք գնահատելով որպես միջամտություն իր ներքին գործերին


Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵՄ հայտարարություններից՝ դրանք գնահատելով որպես միջամտություն իր ներքին գործերին

  • 12-09-2024 14:59:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարության առնչությամբ Եվրամիության սեպտեմբերի 11-ի հայտարարությանը:
 
Դրանում  կոմիտեն նշել էր, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները, մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։
 
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել վերսկսել համագործակցությունը ԵԽ կոմիտեի հետ և վերջ տալ լրագրողների ու ակտիվիստների հետապնդումներին:
 
«Թեմային անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հայտարարելով, թե ԵՄ-ն կողմնակալ և անարդար հայտարարություններ է արել, որոնք Ադրբեջանի կողմից գնահատվում են որպես միջամտություն իր երկրի ներքին գործերին:
 
«Մասնավորապես՝ COP29-ի նախաշեմին Ադրբեջանի դեմ ուղղված այս զրպարտչական արշավը մեր երկրի նկատմամբ կողմնակալության վառ օրինակ է»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
 
Նա խորհուրդ է տվել Եվրամիությանը կենտրոնանալ ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը