Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց
12-10-2024 12:14:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այն կարող է տասնյակ միլիրադների օգուտներ բերել Հայաստանի Հանրապետությանը:
Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա, ըստ վարչապետի,սա Ադրբեջանի համար 2 մտահոգության առիթ կարող է լինել:
«Եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանը նպատակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ էդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
Բայց կա նաև հակադարձը: Եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, ապա Ադրբեջանը կարող է մտահագություն ունենալ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանը իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,- ասաց վարչապետը: