Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ


Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

  • 15-10-2024 10:30:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
 
Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:
 
 
ՀՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն