ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հնադիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հնադիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ

  • 05-11-2024 15:21:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում:
 
ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն  ու թափանցիկությունը: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:
 
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տարածաշրջայնացման քաղաքականությունը, ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին:
 
Ա.Գրիգորյանը հանդիպման երկրորդ մասում պատասխանել է փորձագետների հարցերին:
 
 
 
ՀՀ ԱԽ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն